Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Կիրակոսյանի ելույթը՝ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նիստում

Նոյեմբեր 24,2017 19:48

Վիեննայում ընթացող ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նստաշրջանի նոյեմբերի 23-ի նիստում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ Տեխնիկական համագործակցությանը նվիրված քննարկմանը։

Անդրադառնալով քննարկմանը ներկայացված 2018-2019թթ. Տեխնիկական համագործակցության ծրագրին նվիրված ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Ամանոյի զեկույցին՝ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ 1993թ. ԱԷՄԳ-ին իր անդամակցությունից ի վեր Հայաստանն ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն է ծավալալել կառույցի Տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում։ Դեսպանն ընդգծեց, որ ԱԷՄԳ Տեխնիկական համագործացության ծրագիրը վայելում է Հայաստանի Հանրապետության կառավարության անվերապահ աջակցությունը՝ նշելով, որ համագործակցությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ և անվտանգ օգտագործման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առողջապահությունը, բնապահպանությունը, միջուկային անվտանգության կարգավորման դաշտի բարելավումը և այլն, արդեն իսկ տվել է շոշափելի արդյունքներ։

Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ 2018–2019թթ. Տեխնիկական համագործակցության ծրագրում ընդգրկված բնագավառների շրջանակը լավագույնս արտացոլում է կայուն զարգացման գերակայությունները և այդ տեսանկյունից շեշտեց Հայաստանի համար նախատեսված ծրագրերի լիարժեք իրագործման կարևորությունը։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930