Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը վերջին տուրում բաց թողեց հաղթանակը

Նոյեմբեր 26,2017 11:44

Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» վերջին՝ չորրորդ փուլը:

Լեւոն Արոնյանը  եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ ինը հնարավորից վաստակեց 5.5 միավոր:

Նույնքան միավորով ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լեւոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով:

Երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան):

«Գրան Պրիի» արդյունքներով 2018 թվականի մարտի 10-ից 28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):

Հավակնորդների մրցաշարին մասնակցելու են նաեւ Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը եւ Սերգեյ Կարյակինը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930