Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը շատ նման են բոլոր եվրոպացիներին». Պյոտր Սվիտալսկու եզրակացությունը՝ հարցման արդյունքներից հետո

Նոյեմբեր 28,2017 11:15

Այսօր «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփվեցին: Ծրագրի բյուջեն կազմում է 584,000 եվրո եւ այն մեկնարկել է դեռեւս 2016 թ.-ի փետրվարի 1-ին: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ հանրային ընկալումը շատ կարեւոր է՝ գնահատելու արդարադատության համակարգի խնդիրները. «Օտարերկրյա աջակիցները չեն, մամուլը չէ, քաղհասարակությունը չէ, այլ հանրությունն է, որ վերջնական գնահատականն է տալիս եւ դատողություն է ներկայացնում, թե դատաիրավական համակարգի բարեփոխումները տալի՞ս են իրենց արդյունքը թե չէ: Մարդիկ խիստ էմոցիոնալ են, երբ կարծիք են հայտնում դատաիրավական համակարգի մասին եւ հատվածային, դրվագային են ներկայացնում, դատողություն են անում մեկ առանձնացված դեպքի վերաբերյալ եւ ավելի քննադատական են, քան կառավարության այլ ոլորտների վերաբերյալ»:

Սվիտալսկին նշեց, որ մենք բավարարված չենք այն բարեփոխումներով, ինչ արվել են: Բայց շատ կայացած դատաիրավական համակարգ ունեցող երկրներում էլ մարդիկ բավարարված չեն, սա ամենօրյա փորձառություն է. «Հարցման արդյունքներով՝ մարդկանց 30-33 տոկոսը բավարարված են համակարգից, սա բավական բարձր ցուցանիշ է»: Սվիտալսկին կոչ արեց, որ ՀՀ կառավարությունը ժամանակ առ ժամանակ այսպիսի հետազոտություններ անի եւ իմանա հանրային կարծիքը:

Հարցման արդյունքները ուսումնասիրելով՝ Սվիտալսկին եկել է եզրակացության՝ «Հայերը շատ նման են բոլոր եվրոպացիներին: Այն բաները, որ տխրեցնում են նրանց, նույնն են՝ քիչ թե շատ: Վարույթների տեւողությունից են բողոքում: Մյուսը կոռուպցիայի խնդիրն է, երրորդը՝ խնդիրներ, որոնք վերաբերում են թափանցիկությանն ու անկախությանը: Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը եւ արդարադատության նախարարությունը համապատասխան եզրակացություններ կանեն ու կներառեն դա իրենց ամենօրյա աշխատանքում»:

Իսկ նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ցանկացած երկրի զարգացման համար կարեւորագույն դերակատարում ունեն երկու գործոն՝ պատշաճ օրենսդրություն եւ արդարադատություն: Հանրությունը միշտ չէ, որ բավարարված է, այնուամենայնիվ, բավարարվածության աստիճանը պետք է չափել: Երբ երեխան մեծանում է, ծնողները ամեն օր չեն տեսնում երեխայի աճը, բայց բավական է բացես հին ընտանեկան ալբոմը եւ կտեսնես աճը, թե ինչպես է ամեն օր, դատական իշխանության կառուցվածքը, աշխատաոճը միշտ իշխանության ուշադրության կենտրոնում է գտնվել. «Երբեւէ չես կարող այնպիսի մոդել վերցնես, որին պատրաստ չես, պետք է քայլ առ քայլ մոտենաս այն մոդելին, որը մոտ է երկրի զարգացմանը: Նախորդ մոդելը սկսեց տալ իր պտուղները, սակայն, ինչպես ցանկացած բուռն զարգացող երկրներում՝ այդ մոդելները սկզբում խթան են, հետո դառնում են խանգարող հանգամանք ու 2015-ին, երբ սկսվեց փոխվել Սահմանադրությունը, հատուկ ուշադրություն դարձվեց դատական իշխանությանը»:

Իսկ մոնիտորինգի արդյունքներն ու մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930