Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պարզաբանում՝ հացադուլի դիմած Արմեն Բիլյանի պահման վայրի մասին

Դեկտեմբեր 20,2017 21:21

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանի կողմից արված հայտարարությունների` Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է,  որ Արմեն Բիլյանն ընդամենը երեկ՝ ժամը 21.15-ից է գտնվում հացադուլի մեջ, գանգատվել է գլխապտույտներից:

Պնդումներն այն մասին, թե քրեակատարողական հիմնարկն այս հարցով անգործություն է դրսևորում, անհիմն են, քանի որ առաջիկա օրերին Բժշկական աշխատանքային հանձնաժողովը կզննի նրան և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Արմեն Բիլյանը պահվում է սարսափելի ցուրտ, անմարդկային պայմաններում, ապա նշենք, որ հայտարարությունն իրականության հետ որևէ կապ չունի, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործում է կենտրոնացված ջեռուցման համակարգ, բոլոր խցերը ջեռուցվում են, այդ թվում` և այն խուցը, ուր այս պահին պահվում է Արմեն Բիլյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031