Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ավտոճանապարհների վիճակը ժամը 09.30-ի դրությամբ

Դեկտեմբեր 24,2017 10:03

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղրաքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է :

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 167 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031