ԱՄՆ-ը վերջերս հրապարակեց սեւ ցուցակ, որտեղ ընդգրկված է նաեւ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը`«Ռոբսոն»: Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց` ինչպե՞ս է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը դիվանագիտական անձնագիր ստացել: Լրագրողը ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեց`ՀՀ-ին պե՞տք են քրեական հեղինակության ֆինանսական ներդրումները: Էդուարդ Շարմազանովը նախ հորդորեց`չխախտել անմեղության կանխավարկածը, ապա ասաց, որ յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար կարեւոր է ներդրումների թափանցիկ լինելը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ