Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր կարող սկսել ապրիլյան պատերազմը՝ առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու». Փաշինյան

Դեկտեմբեր 27,2017 22:55

Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ անվտանգությունը, եթե վաղը ՌԴ-ն դուրս գա ՀՀ-ից, կարո՞ղ եք գնահատել ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության օգուտը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսպիսի հարց էր ուղղել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Նա սոցցանցում ուղիղ եթերում պատասխանեց. «Մենք չենք ասում, որ ՌԴ-ն վաղը ռազմաբազան հանի, մենք ասում ենք՝ իսկ ի՞նչ է լինելու ՀՀ-ի հետ, եթե ՌԴ-ն մի օր որոշի դուրս գա այս տարածաշրջանից, պատմության ընթացքում նման իրավիճակներ եղել են: Մենք ասում ենք չի կարելի այդքան մեծ կախվածություն ունենալ մի կետից անվտանգության ոլորտում, այսօր մենք բալանսավորման կարիք ունենք: Ես չեմ ասում, որ ՌԴ-ն վաղը կորոշի, որ այստեղից դուրս է գալիս, բայց կարող են լինել իրավիճակներ, որ ստիպված լինեն, աշխարհաքաղաքական կոնյուկտուրան փոխվի: ՀՀ-ն պետք է միայն ինքը լինի իր անվտանգության թիվ մեկ երաշխավորը, մնացած գործոնները կարող են փոխվել եւ հետաքրքրություններն էլ կարող են փոխվել»:

Փաշինյանն ասաց, որ այս խնդիրը առավել սրվում է ապրիլյան պատերազմի համատեքստում. «Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր կարող սկսել այդ պատերազմը՝ առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու: Սա պնդելու կոնկրետ փաստեր կան՝ 2008-ին վրաց-օսական պատերազմում ի՞նչ տեղի ունեցավ, Վրաստանը որոշեց գրոհով վերցնել Հարավային Օսեթիան, ՌԴ-ն միջամտեց, ռուսական զորքերը հասել էին Թբիլիսիի արվարձանները: Սրանից հետո Ադրբեջանի ղեկավարությունը կփորձե՞ր, կհամարձակվե՞ր նման գործողություններ անել՝ առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու: Ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ-ն հայտարարեց, որ շարունակելու է զենքի մատակարարումը Ադրբեջանին, սա ուղիղ աջակցություն էր եւ այս իրավիճակները մեզ պետք է ստիպեն մտածել մեր անվտանգության միջավայրի մասին»:

Նա ասաց, որ որեւէ երկիր պիտի հնարավորություն չունենա որոշել, որ ՀՀ-ն այլեւս գոյություն չպետք է ունենա կամ ԼՂՀ հարցը պետք է լուծվի այսպես եւ վերջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031