Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը. armnoc.am

Հունվար 09,2018 12:30

armnoc.am. Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:

Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների մեջ տեղ են գտել նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ):

Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կետով առաջադիմել են 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւն ու 125 կգ Լեւոն Բերիանիձեն: Այժմ Կետոեւը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը:

Լավագույն 20-ի մեջ ընդգրկվել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ):

Ֆրանգուլյանը նախորդ տարվա երկրորդ կեսից փոխել է քաշային կարգը եւ արդեն հանդես է գալիս 65 կգ քաշում:

2018 թվականից ըմբշամարտում կկիրառվեն նոր կանոններ՝ կշեռք կլինի երկու օր, ավելացել են քաշային կարգեր, կատարվել են այլ փոփոխություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031