Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի նվիրատվության արշավ Լոս Անջելեսում

Հունվար 09,2018 14:34

Հունվարի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ ամերիկահայ համայնքը կազմակերպել էր գրքի նվիրատվության արշավ, որի նպատակն է հարստացնել քաղաքի կենտրոնական գրադարանի և 72 մասնաճյուղերի հայկական բաժինների հավաքածուն: Հյուպատոսությանը կից Համայնքային հանձնախմբի ջանքերով կայացավ առաջին միջոցառումը, որի ընթացքում ամերիկահայ համայնքի անհատներ և տարբեր հաստատություններ նվիրաբերեցին 18 արկղ գիրք:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշեց, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է քաղաքի կենտրոնական գրադարանը հարստացնել հայերի և Հայաստանի մասին գրքերով՝ վստահություն հայտնելով, որ այս նախաձեռնությունը կխթանի Հայաստանի և Կալիֆորնիայի միջև գործակցությունը և փոխըմբռնումը նոր մակարդակի կհասցնի:

Գրքի նվիրատվության նախաձեռնությունը ողջունեց Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանի տնօրեն Ջոն Զաբոն, նշելով, որ համաշխարհային մակարդակի հանրային գրադարանների իրենց համակարգը՝ ԼԱ-ի կենտրոնական գրադարանով և 72 մասնաճյուղերով, հնարավոր չէ պատկերացնել առանց հայկական բաժնի գրքերի, ֆիլմերի, այլ նյութերի, որոնք ներկայացնում են քաղաքում նշանակալից դեր ունեցող հայ համայնքը:

Համայնքային հանձնախմբի անդամ Քրիստին Ջերյանը հայտնեց, որ Լոս Անջելեսի հանրային գրադարանների համակարգը հայկական գրականությամբ հարստացնելու ծրագիրը կշարունակվի ամբողջ տարին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031