Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ազատ ոճայինները մեկնարկում են Մոլդովայում

Փետրվար 01,2018 23:15

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Գրիգորյանի ղեկավարությամբ այսօր ավարտեց ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում եւ վաղը մեկնում է Մոլդովա՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարիքային խմբում նույնպես քաշային կարգերը փոխվել են: «Մոլդովա մեկնող թիմում ընդգրկել եմ տասը ըմբիշ. 57  կգ՝ Կարեն Զուրաբյան եւ Ռազմիկ Պապիկյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան եւ Վազգեն Թեւանյան, 65 կգ՝ Գեղամ Գալստյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Դավիթ Գեւորգյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 92 կգ՝ Կոլյա Հարությունյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:

Մոլդովայի մրցաշարը, ինչպես նաեւ  տարվա ընթացքում նախատեսված բոլոր ուսումնամարզական հավաքները եւ միջազգային մրցաշարերը Եվրոպայի (օգոստոսի 2-6, Իտալիա) եւ աշխարհի (սեպտեմբերի 16-20, Սլովակիա) առաջնությունների նախապատրաստության փուլեր են մեզ համար: Մարտ ամսին Հայաստանում կկազմակերպվի մինչեւ 23 տարեկանների ընտրական մրցաշար, որը նախորդելու է ապրիլի վերջին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Այդտեղ գրանցվելիք արդյունքով կձեւավորենք հավաքականի նոր կազմը եւ կսկսենք նախապատրաստվել այս տարվա երկու գլխավոր մրցումներին», – ասաց մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728