Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի քրդերը նորից հրթիռակոծել են Թուրքիայի սահմանամերձ նահանգները

Փետրվար 02,2018 13:32

Սիրիայի քրդական ուժերը նորից հրթիռակոծել են Թուրքիայի սահմանամերձ Հաթայ (Ալեքսանդրեթ) և Քիլիս նահանգները:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ տեղի ունեցածի հետևանքով Քիլիսում վիրավորվել է 1 մարդ:

Իսկ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում, որտեղ ընկել է մյուս հրթիռը, զոհեր և վիրավորներ չկան:

Այն բանից հետո, երբ հունվարի 20-ին Թուրքիան Աֆրինում քրդերի սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, տեղի քրդական ուժերը սկսեցին պարբերաբար հրթիռակոծել Քիիլիս ու Հաթայ նահանգները: Նախորդ հրթիռակոծությունների ժամանակ եղել են նաև զոհեր:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728