Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսենալի» երկրպագուները հիացած են Հենրիխ Մխիթարյանի խաղով

Փետրվար 05,2018 10:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Հենրիխ Մխիթարյանը «Who Scored»-ի վարկածով ճանաչվել է «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպման լավագույն խաղացող:

Հայաստանի ազգային հավաքականի ավագն իր խաղով գերել է նաեւ «զինագործների» բյուրավոր երկրպագուներին: Ահա, թե նրանք ինչ են ասում Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Միկին տիեզերք է»:

«Շնորհակալություն սուպեր խաղի եւ գոլային փոխանցումների հեթ-տրիկի համար»:

«Արժանի է լավագույն խաղացող ճանաչվելուն: Նրա այսօրվա խաղից հսկայական բավականություն ստացա եւ կարծում եմ՝ ոչ միայն ես»:

«Մխիթարյանը «Էմիրեյթսի» նորաթուխ Աստվածն է: Իր առաջին խաղով նա ցույց տվեց, թե «Արսենալի» համար ինչ խաղացող է: Նորամուտը կատարյալ էր»:

«Միկին փոխանցումների Աստված է: Փոխանցումների նրա կուլտուրան ոչ մեկի հետ չես համեմատի: Նրա խաղը կախարդական է»:

«Միկին ողջույններ փոխանցեց Մոուրինիոյին: Երբ նա խաղա իր նախկին ակումբի դեմ, անձամբ կտխրեցնի Ժոզեին եւ կապացուցի, որ պորտուգալացին ճիշտ չէր իր հանդեպ»:

«Հենրիխը ֆուտբոլում չափազանց խելացի է Մոուից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: