Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև ստորագրված պայմանագիրը

Փետրվար 13,2018 20:55

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և ապահովել էներգախնայողություն՝ շուրջ 90 բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման և տանիքներին արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրելու միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն 250 հազար եվրո է, որից 1 մլն եվրոն Եվրոպական Միության դրամաշնորհն է, իսկ 250 հազար եվրոն՝ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018-2019 թվականների ընթացքում, որի արդյունքում կապահովվի տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, շքամուտքերում, բակային տարածքներում կտեղադրվեն LED լուսատուներ, իսկ էներգախնայողության միջոցառումներից և վերականգնվող էներգիայի կիրառումից արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 844 տոննա CO2:

Ավագանու անդամները քննարկել և հաստատել են Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը:

Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի 2018 թ. մարտի 19-ին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728