Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա նման հանելուկների տակ էլ թաքնված է ինչպես անցած տարվա, այդպես էլ այս տարվա առաջին երկու ամիսների արտաքին առևտրաշրջանառության ոլորտում գրանցված նման աճի գաղտնիքը. «Ժամանակ»

Ապրիլ 04,2018 11:48 Share

Եթե ուշադիր զննենք վիճակագրության տվյալները, ապա կտեսնենք, որ հաջորդաբար և մեծ ծավալներով աճել են հենց նույն ապրանքների ներմուծումն ու արտահանումը: Օրինակ, անցած տարի կենդանիների և կենդանական ծագման ապրանքների արտահանումն աճել է 67․2 տոկոսով, նույն ժամանակում այդ նույն ապրանքների ներմուծումն էլ աճել է 47․8 անգամ: Կամ՝ սարքերի ու ապարատների արտահանումն աճել է 20․6 տոկոսով, ներմուծումը՝ 23․8 տոկոսով: Կամ անցած տարի 53․7 տոկոսով, իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին 3․1 անգամ ավելացել է տրանսպորտային միջոցների ներմուծումը: Իսկ արդեն 2018-ի հունվար-փետրվար ամիսներին 2․5 անգամ ավելացել է այդ նույն ապրանքատեսակների արտահանումը: Եվ տպավարությունն այնպիսին է, որ նույն ապրանքը մի կողմից արտահանում ենք, մյուս կողմից՝ ներմուծում կամ հակառակը:

Ահա նման հանելուկների տակ էլ թաքնված է ինչպես անցած տարվա, այդպես էլ այս տարվա առաջին երկու ամիսների արտաքին առևտրաշրջանառության ոլորտում գրանցված նման աճի գաղտնիքը: Այսինքն՝ ներմուծված ապրանքը մեր երկրով այլ երկիր՝ տվյալ դեպքում ԵԱՏՄ երկրներ տեղափոխելը դարձել է արտահանում: Աճ, որն իր հերթին ազդել է ընդհանուր տնտեսական աճի բարձր ցուցանիշ ապահովելու վրա:

Իհարկե, շատ լավ է, որ մեր երկիրը դարձել է դեպի ԵԱՏՄ ապրանքների տարանցիկ հարթակ, դա թե՛ մեր գործարարներին, թե՛ մեր բյուջեին եկամուտ է բերում: Բայց կառավարության համար որքան է ազնիվ այդ տեղաշարժն այնպիսի արտահանում ներկայացնելը, որ տպավորություն ստեղծվի, որ այն մեր երկրում է արտադրվել, հատկապես որ հենց այդ նույն ժամանակահատվածում նույն չափով չի աճել: Եվ ճիշտ չէ՞ր լինի, որ Կ. Կարապետյանը արտահանման տպավորիչ աճերը ներկայացնելուն զուգահեռ նաև նշեր, որ դրա մի մասը ներմուծման հաշվին է եղել, և որ այն Հայաստանում չի արտադրվել: Որ Հայաստանը բոլորովին էլ վերգետնյա, օդային ու ջրային տրանսպորտային միջոցներ չի արտադրում, որ դրա արտահանումը 2․5 անգամ ավելացել է: Նույնն էլ վերաբերում է մեքենաներին ու սարքավորումներին, որ դրանց արտահանումն էլ այս տարի ավելացել է 187 տոկոսով: Ահա հենց այս կոմբինացիայի արդյունքում է կառավարությանը հաջողվել արտահանման մեծ թվեր ներկայացնել:

Գոհար Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30