Լրահոս
Օրվա լրահոսը

8-ամյա Ռուբինայի հետ տուժել է նաեւ նրա 6-ամյա եղբայրը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2018 11:55 Share

«Բուրգեր Քինգ» արագ սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 8 տուժածներից 2-ը դուրս են գրվել։ «Հայկական ժամանակ»-ն այս մասին տեղեկացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանից։ Մանրամասնելով նա ավելացրեց, որ դուրս գրվողներն Իրանի երկու քաղաքացիներն են։ «Զեյնաբը գիշերն է դուրս գրվել, ինքնաթիռը գիշերն էր, եւ մյուսը Էրիկ անունով հայ տղա էր, դուրս է գրվել առավոտյան՝ լրիվ կայուն վիճակում»,- ասաց նա։

Դեռեւս բուժկենտրոնում գտնվող 6 տուժածներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են։ Նրանք հավանաբար դուրս կգրվեն այսօր։ «Իրենց կոնսուլը մեքենա կտրամադրի, մեր հիվանդանոցից անմիջապես կմեկնեն օդանավակայան, կթռչեն Մոսկվա։ Նրանց վիճակը բավարար է»,- շարունակեց Գագիկ Մանուկյանը։

Համեմատաբար երկարատեւ բուժօգնության կարիք ունեն տուժածներից երեքը։ Նրանցից մեկը «Բուրգեր քինգ»-ի մենեջերն է, մյուսները՝ քույր եւ եղբայր Ռուդոլֆն ու Ռուբինան։ 8-ամյա Ռուբինայի մասին դեռ առաջին օրն էր հայտարարվել, որ նրա վիճակն ամենածանրն է։ Աղջկա մոտ պայթյունի հետեւանքով առաջացել են աջ զստոսկրի եւ աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր։ Վիրահատությունը տեւել է ավելի քան երկու ժամ։ «Ռուբինայի վիճակն առայժմ մնում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։ Եղբայրը լավ է. Իսկ մենեջեր Զարուհին աջ կոնքի շրջանում վերք ուներ, կարված է: Վիճակը բավարար է»,- նկարագրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30