Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ը հեռացրել է 270 հաշիվ և էջ, որոնք ուղղված էին նաեւ Ադրբեջանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում ռուս և ռուսախոս լսարանին

Ապրիլ 04,2018 12:16 Share

Facebook սոցցանցը հեռացրել է 270 հաշիվ և էջ, որոնք առնչություն ունեին ռուսական «ինտերնետային հետազոտությունների գործակալության» հետ:

Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ հեռացված էջերն ուղղված էին Ռուսաստանի հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում ռուս և ռուսախոս լսարանին:

Որոշ էջեր պատկանում էին լրատվական պարբերականների, բայց կառավարվում էին ռուսական «տրոլլերի ֆաբրիկայի» կողմից: Մասնավորապես, արգելափակված պարբերականներից մեկն ուներ մոտ 1 մլն օգտատեր Facebook-ում, և մոտ 500 հազար հետևորդ Instagram-ում:

Բացի այդ, Facebook-ը խոստացել է առաջիկայում գործարկել հատուկ հավելված, որը թույլ կտա օգտատերերին ստուգել՝ արդյոք իր հավանած էջերը կապ ունեն «տրոլլերի ֆաբրիկայի» հետ:

«Նախկինում մեր ձեռնարկած բոլոր քայլերը «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» նկատմամբ ուղղված էին այլ երկրների ընտրություններում նրա միջամտության դեմ: Այժմ մենք հեռացնում ենք նրանց այն էջերը, որոնք ուղղված են ռուսական լսարանին: Այդ ռուսական գործակալությունը բազմից գործել է խաբեությամբ և փորձել մանիպուլացնել մարդկանց ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում, և մենք չենք ցանկանում դրանք տեսնել Facebook-ում աշխարհին ոչ մի կետում»,- գրել է Ցուկերբերգը:

2017թ. սեպտեմբերին Facebook-ը հայտարարեց, որ հայտնաբերել և արգելափակել է «տրոլլերի ֆաբրիկա», որը կարող էր ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30