Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Հոդվածում գրված ամեն ինչ կամ դեռ մի բան էլ ավել մենք մեր գործընկերներին ասել ենք». «Ժողովուրդ»

Ապրիլ 04,2018 12:27 Share

Հետաքրքիր է, որ այս պարագայում, երբ դաշինքի երկու կուսակցություններ, կարելի է ասել, իրար դեմ են դուրս եկել, չեզոք դիրք է գրավել «Հանրապետություն» կուսակցությունը։ Չնայած նրանք ի սկզբանե ասել են, որ կողմ են փողոցային պայքարին, սակայն չմիացան Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզին, սակայն չեն էլ պաշտպանում «Լուսավոր Հայաստան»-ին՝ փորձելով չեզոք մնալ եւ չփչացնել հարաբերությունները գործընկերների հետ։

Երեկ ստեղծված իրավիճակի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց մեկնաբանություն տալ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ հայտարարելով, թե իր անձնական որոշմամբ չի մեկնաբանելու ստեղծված իրավիճակը։ Սակայն Զեյնալյանն ամեն դեպքում արդեն իսկ անիմաստ համարեց դաշինքով վարչապետի թեկնածուին առաջադրելու մասին խոսակցությունները։ Սակայն նկատենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը նշել էր, թե այդ թեմայով քննարկումներ չկան, սակայն չէր բացառել դրանք։ Սակայն այս պարագայում թերեւս դրա մասին խոսելն իսկապես անիմաստ է։

Ի վերջո, որքանով էին գործընկերային Էդմոն Մարուքյանի ձեւակերպումները. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե այդ հոդվածում այնպիսի բան առկա չէ, որի մասին ՔՊ-ի իրենց գործընկերներին չեն ասել։ «Հոդվածում գրված ամեն ինչ կամ դեռ մի բան էլ ավել մենք մեր գործընկերներին ասել ենք։ Ամենայն անկեղծությամբ մենք իրենց ասել ենք մեր մտահոգությունները։ Հոդվածում գրված է մեր մոտեցումն ու տեսլականը, որովհետեւ մեր համախոհները, մեր ընկերները մեզ շատ էին հարցնում, թե որն է մեր մոտեցումը, եւ ինչու չենք միանում»,- նշեց նա։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30