«Այսօրվա սերունդը չի հանդուրժելու թշնամուն: Մեկ հայը հիմա 20 թշնամու դեմ է կռվում: Այս տարածքը մերն է. ոչ ոք խլելու իրավունք չունի»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ապրիլյան պատերազմի մասնակիցներից Մարտին Մարտիրոսյանը:
«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հավաստմամբ՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից նույն դասերն ենք քաղել, ինչ նախկինում:
Պարոն Պետրոսյանը փաստեց՝ գործ ունենք հետաձգված հակամարտության հետ. «Կռիվ ասածն էլ միայն պատերազմի դաշտում չի որոշվում, այլև տնտեսության, հոգևոր, մշակութային, գաղափարական քաղաքականության ոլորտներում:
Աստվածատուր Պետրոսյանը պատմեց, որ մարտի 31-ից ապրիլի 3-ը գտնվում էին Քարվաճառում. «Այդ հանդիպումների ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մի միտք ասաց, որը ցնցեց ինձ: Նա նշեց, որ Քարվաճառի ճանապարհը, որը վերանորոգվեց ապրիլյան դեպքերից հետո, տանելու է նոր կյանք: 2016-ին մենք ինքներս ենք այդ ճանապարհով հազար անգամ գնացել մեր ընկերների, զինվորների մոտ, եղել ենք գյուղերում: Երեսուն-քառասուն գյուղ մեկուսացած էր, չուներ կյանքի ճանապարհ: Պարոն Սահակյանը դիպուկ նկատեց, որ մենք գիտեինք՝ այդ ճանապարհը տանելու է դեպի նոր կյանք»:
Գեներալ-մայոր Պետրոսյանը նշեց, թե մենք դեռ երկար պիտի անցնեինք այդ ճանապարհով, բայց շուտ կանգնեցինք և հնարավորություն չտվեցինք մեր ինքնաարտահայտման ճանապարհին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































