Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին զեկուցվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքները

Ապրիլ 05,2018 15:49

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության հետագա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես,  վարչապետին զեկուցվել են ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների բարելավման, ընկերությունների ներգրավման նպատակով կատարվող քայլերը: Նշվել է, որ բանակցություններ են տարվում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեկ տասնյակ նոր ընկերությունների հետ, որոնք շահագրգռված են մուտք գործել Մեղրի ԱՏԳ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական խնդիրների կարգավորման և հողատարածքների ձեռքբերման գործընթացները:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: Պատասխանատուներին հանձնարարվել է էապես ակտիվացնել համագործակցությունը Իրանի «Արաս» ԱՏԳ-ի, ինչպես նաև իրանական համապատասխան մարմինների հետ՝ արտահանող-ներմուծող ընկերություն հիմնելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով:

Կարեն Կարապետյանին զեկուցվել է նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ արդեն ապրիլի վերջին ավարտին կհասցվեն նախագծանախահաշվային աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել մաքսակետի տարածքը, կառուցել նոր վարչական շենք իր ենթակառուցվածքներով, մաքսակետը համալրել ժամանակակից տեխնիկական միջոցներով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30