Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկալի նորություն չէր». Արտակ Դավթյանը՝ Սիրիայում հրթիռակոծության մասին

Ապրիլ 14,2018 16:59

«Ցանկալի նորություն չէր, հուսանք՝ ամեն ինչ բարեհաջող կավարտվի,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սիրիայում ԱՄՆ ղեկավարած կոալիցիոն ուժերի կողմից հրթիռակոծությունը, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Դավթյանը: Նա խնդրի շուրջ հավելյալ հարցերի չցանկացավ անդրադառնալ:

ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ նա լրագրողների հետ զրույցում էլ նշեց, որ նախարարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է ռազմակրթական հաստատությունների արդիականացումը:

Դավթյանը նաեւ հայտնեց. «Պատիվ ունեմ» ծրագիրը նախորդ շաբաթ հաստատեց Կառավարությունը, ուստի առաջիկայում ձեռնամուխ կլինենք այդ ծրագրի ճանապարհային քարտեզի իրականացմանը»: Ի դեպ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն Aravot.am-ի հարցերին պատասխանել չցանկացավ, իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը միջոցառման ամբիոնը լքեց Վիգեն Սարգսյանի ելույթի մեկնարկից կարճ ժամանակ անց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30