Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունը հիշեցնում է. «Քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք»

Ապրիլ 18,2018 22:44

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի անցմանը խորհրդարանական համակարգի հետևեցին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը ս.թ. ապրիլի 9-ին և Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում ս.թ. ապրիլի 17-ին: Հայաստանի Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 11-ին միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:

Այս համատեքստում Եվրոպական միությունը վստահ է, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք:

Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջապահությունը օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն:

Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը ի շահ քաղաքացիների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30