Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշից հրաժարական ներկայացրած ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանը «Գրանդ Հոլդինգի» ներկայացուցիչն է

Մայիս 01,2018 22:40 Share

ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզից ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով խորհրդարանի պատգամավոր ընտրված Գրիգոր Ավալյանն այսօր`մայիսի 1-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին իր հրաժարականի դիմում է ներկայացրել:

Գ.Ավալյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն, նա ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է:

Գ. Ավալյանն այդ որոշումը հիմնավորում է նրանով, որ ինքը միշտ կանգնել ու կանգնած է Տավուշի սահմանամերձ ժողովրդի կողքին, որի կամքը իր համար գերակա է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել