Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր և նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել

Մայիս 23,2018 20:35

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է երեխայի առևանգման դեպքի մասին, որը, նրա պնդմամբ, ոստիկանությունն անուշադրության է մատնել։

Պարզաբանենք, որ այս տարվա մայիսի 5-ին, ժամը 16.20-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։ Ժամը 18.50-ին, քաղաքացուհի Մ.Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայից անհայտ անձն առևանգել է 2015 թ. ծնված իր թոռանը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռք են բերվել փաստեր, որոնք վկայում են անհայտ անձի կողմից անչափահասին առանց վերջինիս դաստիարակությունն ու խնամքն իրականացնող մոր և տատի համաձայնության, նրանցից բաժանելու մասին։

14.05.2018 թ. նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ուղարկվել է Կենտրոնականի քննչական բաժին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում հրահանգավորվել է ոստիկանության բոլոր համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ անչափահասին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։

Անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր և նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել։

Անչափահասի մոր՝ ոստիկանության ծառայողների անգործության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրած դիմումը 14.05.2018 թ. վերահասցեագրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ այս պահին էլ ուսումնասիրություն է իրականացվում ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափության վերաբերյալ։

 ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031