Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում եմ «Կրեմլ» իմ դեմ նամակ չգրել». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 25,2018 23:00

ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի երկրորդ կեսին մտադիր ենք Ազգային ժողովում խորհրդարանական լսում անցկացնել՝ մշակութային քաղաքականության վերաբերյալ։ Նախաձեռնությունը իմն է եւ մեկ էլ խորհրդարանի գիտության-կրթության-մշակույթի եւ սպորտի հանձնաժողովինը։ Վերջապես, հույս ունեմ, բաց ու առանց բարդույթների կքննարկենք բոլոր հարցերը։ Կրկին անդրադառնալու ենք Ստեղծագործական միությունների խնդիրներին։

Նախապես հորդորում եմ Հայաստանի Ստեղծագործական բոլոր միությունների ղեկավարներին հերթական անգամ ենթատեքստ չփնտրել, ինձ պատերազմ չհայտարարել եւ հերթական անգամ «Կրեմլ» իմ դեմ նամակ չգրել։ Մենք պատրաստ ենք միությունների հարգարժան նախագահների հետ քննարկել Ստեղծագործական միությունների պրոբլեմներն ու միասին փորձել լուծումներ գտնել։ Ու հերթական անգամ չասեք, թե պրոբլեմ չկա։ Պրոբլեմ շատ կա։ Ավելին, պատրաստ ենք կրկին միասին վերսկսել աշխատանքները «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի շուրջ, որը տարիներով դեգերում է խորհրդարանից-խորհրդարան եւ վերջում ուղարկվում արխիվ։

Կարծում եմ, քննարկման առարկա պիտի դառնան նաեւ պետական մրցանակները, եւ թե ինչպե՞ս կամ ովքե՞ր են որոշում մասնավորապես, գրականության մրցանակակիրներին։ Ես շնորհավորում եմ երեկ հանրապետության նախագահի մրցանակ ստացած Երանյան Հովիկին՝ «Մեղքի պարան» վեպի համար եւ Արա Առաքելյանին՝ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար։ Լավ է, որ վերջապես հասկացան, որ թարգմանական գրականությանն ու թարգմանչին եւս պիտի գնահատել, որովհետեւ թարգմանական գրականությունը թարմ արյան նման մի բան է, առանց որի քո գրականությունը նեխում է։ Երբ ժամանակին ես խոսեցի «Ուլիսեսի» թարգմանչին պետության ամենաբարձր մրցանակը տալու մասին, ասեցին թարգմանական մրցանակ սահմանված չէ։ Մինչդեռ, ես պետության հեղինակության մասին էի մտածում, որ ընդամենը 23 լեզուներով հաղթահարված եւ թարգմանված աշխարհի ամենաբարդ վեպը նաեւ հայերեն է թարգմանված։ Սամվելի արածը գրական սխրանք էր։

Մի խոսքով, ակնկալելու ենք ազնիվ ու բաց քննարկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031