Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանի օրը նշվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 

Հունիս 06,2018 16:49 Share

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց։ Տոնական միջոցառմանը մասնակցել են արգելոցի հարակից համայնքների բնակիչները, մշակույթի օջախների և գեղարվեստի դպրոցի սաները։ Բնապահպանության նախարարը և մարզպետն այցելել են նաև նախորդ տարի բռնկված հրդեհից տուժած և այսօր արդեն ինքնավերականգնվող տարածքներ։

Նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հացերին, նշել է, որ մեծ խորհուրդ ունի բնապահպանների գլխավոր տոնին Խոսրովի անտառ այցելելը, որտեղ առկա է Կովկասի հարուստ կենսաբազմազանության մոտ 50 տոկոսը։ Նախարարը նշել է, որ պետական արգելոցում իր ներկայությունը նպատակ ունի հասարակությանն ուղերձ հղելու, որպեսզի ավելի հաճախ այցելեն մեր երկրի բնության գեղատեսիլ վայրերը, որոնք համաշխարհային նշանակության բնության ժառանգություններ են և լիարժեք ճանաչեն մեր հրաշալի երկիրը՝ նպաստելով նաև տեղի բնաշխարհի արժեքավոր վայրերի ճանաչելիության բարձրացմանն ամբողջ աշխարհում։

Հյուրերը «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի ուղեկցությամբ եղել են նաև թանգարանում, որտեղ ծանոթացել են արգելոցի հարուստ կենդանական և բուսական աշխարհի ցուցանմուշներին։ Թանգարանի գիտական ուսումնասիրությունների պահոցում ներկաներին ցուցադրվել է ամենահին՝ 90 տարվա ցուցանմուշը, որը վերցվել է 1928 թվականին։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930