Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարներին է ներկայացվել էներգետիկայի և բնական պաշարների բնագավառի ռազմավարությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրերը

Հունիս 06,2018 18:40 Share

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների պատվիրակությանը` Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն է  հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ գործարարների այցը ևս մեկ  ազդակ կդառնա  գործակցության զարգացման ու ընդլայնման համար:

Արթուր Գրիգորյանը գործարարներին է ներկայացրել էներգետիկայի և բնական պաշարների բնագավառի ռազմավարությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի  և վերահաստատել  համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930