Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտն ու փոթորիկը Դեբեդավանում եւ Դեղձավանում մեծ վնասներ են տվել (ֆոտաշարք)

Հունիս 06,2018 20:30 Share

Երեկ՝ հունիսի 5-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում ուժգին կարկուտ է տեղացել խոշորացված Այրում համայնքի Դեբեդավան եւ Դեղձավան բնակավայրերում: Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրեւով եւ փոթորկով: Վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, խաղողի եւ պտղատու այգիները, խոտհարքները: Վնասն ավելի մեծ է Դեբեդավանում:

Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանն ասաց,որ իրենց գյուղում հակակարկտային կայաններ չկան, նախանցյալ տարի մարզպետարանից իրեն հայտնել են, որ տեղադրվելիք հակակարկտային կայանների տեղակայման վայրերը որոշելու համար մասնագետներ են գյուղ գալիս, սակայն այդպես էլ չեն եկել: Դամիրչյանի խոսքերով ՝ Բագրատաշենի, Պտղավանի հակակարկտային կայանները հունիսի 5-ին շուրջ 20 րոպե գործել են, սակայն Դեբեդավանի այգիներին եւ ցանքերին դա օգուտ չի տվել, պատճառված վնասը մեծ է: Հունիսի 6-ին համայնքային հանձնաժողովը սկսել է վնասների հաշվարկումը,որպեսզի տվյալները ներկայացվեն Տավուշի մարզպետարան:

Դեղձավանի վարչական ղեկավար Յուրիկ Հովհաննիսյանն ասաց, որ Դեղձավանում հակակարկտային կայաններ չկան, հարեւան գյուղերի հակակարկտային կայանները ի զորու չեն պաշտպանելու Դեղձավանի այգիներն ու ցանքերը: Նա հայտնեց, որ փոթորկից պոկվել է գյուղի հանդիսությունների սրահի ծածկի ազբոշիֆեների մի մասը, այսօր առավոտյան ինքը համագյուղացիների հետ նորոգել է այն: Նա ասաց, որ կարկուտը,քամին մեծ վնաս են պատճառել գյուղի այգիներից սպասվող բերքին:

Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ Այրում համայնքի մաս կազմող Բագրատաշեն գյուղում տեղադրված են հակակարկտային 3 կայան, Պտղավանում, Լճկաձորում, Հաղթանակում, Արճիսում՝ 2-ական կայան: Նա ասաց, որ Պտղավանի,Բագրատաշենի հակակարկտային կայանները գործել են, կարկտաբեր ալիքը բարձրադիր տեղանքով Դեղձավանից անցել է Դեբեդավան: Դեբեդավանում փոթորկից թեքվել է ոռոգման պոմպակայանի շենքի տանիքը:

Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930