Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժի հետեւանքով Վանաձորում բնակարան է վնասվել. (Տեսանյութ)

Հունիս 06,2018 21:07

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվեց 3 երկրաշարժ: Վերջինը, որը գրանցվեց այսօր՝ ժամը 17:07-ին, զգացվել է՝ Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում՝ 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Երեւանյան խճուղի 135 շենքի բնակչուհի Անուշ Այվազյանն ասում է, որ կարծես թե կանխազգացել է երկրաշարժը. «Վախեցանք շատ: Ես նույնիսկ կանխազգացի: Վատ էի զգում ինձ, կծկված, մտածեցի, թե երեւի շաքարս բարձրացել է, դա է պատճառը: Ամուսնուս ասեցի շաքարս չափենք, էդ պահին նորից երկրաշարժը զգացվեց ու պատշգամբը ճռռաց: Ու ահավոր ձայն էր գալիս»:

Տիկին Անուշն ասում է, որ երկրաշարժի հետեւանքով իրենք վնասներ են կրել.«Երեկ երեկոյան նստած էինք, ուժեղ ճռռոց լսեցինք, դրանից հետո մահճակալս շարժվեց: Այդ ժամանակ չզգացի, որ տանն ինչ-որ բան է կատարվել: Առավոտյան արթնացա, տեսա պատից ծեփեր են թափվել: Հետո նայեցի, տեսա, որ առաստաղը պանելների արանքում բացվածք է գնացել: Հետո ամուսինս տուն եկավ, նայեց, որ տանը մի քանի տեղ նման ճեղքեր են բացվել: Հիմա էլ, որ նորից կրկնվեց, արդեն ուշադիր եղանք, նայեցիք, որ հատկապես միջանցքում առաջացած ճեղքն ավելի մեծացավ»:

Երկրաշարժի հետեւանքով վնասվել է բնակարանի հյուրասենյակի, միջանցքի ու պատշգամբի առաստաղն ու պատերի մի հատվածը:

Երկրաշարժից  վանաձորցիները դուրս էին եկել բակ: Խափանվել էր նաեւ բջջային հեռախոսակապը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930