Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտակա նիստի օրակարգում չեմ բացառում ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցի ներառում. Արմեն Աշոտյան

Հունիս 23,2018 22:18

Այսօր լուր էր հաղորդվել, որ հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ նրա այդ հայտարարությունն ընդունվել է ի գիտություն: Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում հայտնի դառնա նաեւ նրա` առհասարակ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին:

Այս առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել. «Արձագանքելով որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունների՝ հայտնում եմ, որ ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության խնդիրը գտնվում է բացառապես ՀՀԿ խորհրդի իրավասությունների շրջանակներում, որի մոտակա նիստի օրակարգում չեմ բացառում նման հարցի ներառում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930