Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյայում Արմավիրի մարզից զոհված զինվորների ընտանիքների անդամները մարզում, ինչպես նաև Եռաբլուր պանթեոնում իրենց հերոս զավակների անկյունն ունենալու մասին են խոսել Արմավիրի մարզպետի հետ

Հունիս 30,2018 21:05 Share

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արմավիրի մարզից զոհված յոթ զինվորների ընտանիքների անդամներին: Մարզպետը նրանց կրկին անգամ իր մշտական զորակցությունն է հայտնել՝ վստահեցնելով, որ պատրաստ է ընդառաջելու հանդիպման ընթացքում բարձրաձայնված ցանկացած խնդրի լուծմանը և նախաձեռնության իրականացմանը:

Նա կարևորել է տարբեր ձեռնարկների միջոցով հերոս տղաների հիշատակը հավերժ պահելը՝ այդ համատեքստում առանձնացնելով նրանց սխրանքը ներկայացնող գրքերի տպագրությունը, տեսաֆիլմերի նկարահանումը, հուշապուրակների կառուցումը, դպրոցների և փողոցների անվանակոչումը. «Մեր սերունդների հետ կապը մենք պահպանելու ենք հենց այս հերոս տղաների մշտարթուն հիշատակով: Եվ մեզանից յուրաքանչյուրն իր պարտքն ունի տալու այն հերոսներին, որոնց արյան գնով այսօր վայելում ենք այս խաղաղությունը»:

Ապրիլյան քառօրյայում մարզից զոհված զինվորների ընտանիքների անդամները շնորհակալություն են հայտնել մարզպետին իրենց կողքին լինելու և լսելու համար՝ նրան ներկայացնելով այն հիմնական մտահոգությունները, որոնք ունեն: Նրանց կողմից բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելուն, երբեմն էլ ինչ-ինչ հարցերի շուրջ տարբեր կառույցներում իրենց մտահոգությունները լսելի դարձնելուն, մարզում, ինչպես նաև Եռաբլուր պանթեոնում իրենց հերոս զավակների անկյունն ունենալուն:

Լսելով ներկայացված հարցերը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը հավաստիացրել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ դրանց դրական լուծում տալու համար: Իսկ հանդիպման ավարտին նա քառօրյայի հերոսների ծնողներին հրավիրել է մասնակցելու վաղը Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում նախատեսված ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը:

Արմավիրի մարզպետարանի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930