Վերջին օրերին Վեոլիա Ջուր ՓԲԸ ստացված հաղորդագրությունների քանակն աննախադեպ աճել էր, որպես հետեւանք Երեւանում ստեղծված նույնքան աննախադեպ իրավիճակի:
Խնդիրը հետեւյալն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ամռան շոգերի հետ հանրապետության բնակավայրերում, այդ թվում մայրաքաղաքում կտրուկ ավելացավ ջրի սպառման ծավալները: Ընկերությունը կենարար հեղուկի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրեց ջրի արտադրությունը համակարգում: Այդ նպատակով նաեւ վերագործարկվեց պահուստային հանդիսացող «Արարատյան 3,4» հզոր պոմպակայանը, որով սովորաբար հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները:

Երեւանում անմիջապես կտրուկ ընկավ ճնշումը: Ներքաղաքային բաշխիչ ցանցի կարգաբերումով հնարավոր չէր ապահովել կայուն ջրամատակարարում: Ջուրը պարզապես չէր բավականացնում: Վեոլիա Ջուրը անգամ ստիպված էր մյուս աղբյուրներից ստացվող ջուրը վերաբաշխել մայրաքաղաքով մեկ, որ ջրազրկված շրջաններում ապահովվի գոնե նվազագույն ջրամատակարարում: Իսկ մինչ այդ շուրջօրյա արտակարգ ռեժիմով պոմպակայանում ու ջրատարի վրա աշխատում էին ներգրավված մի քանի տասնյակ մասնագետներ ու մեծաքանակ շինարարական տեխնիկա:
Ներկայումս «Արարատյան 3,4» պոմպակայանը նորից գործում է: Այստեղից վերսկսվել է ջրի մատակարարումը Երեւանին՝ վայրկյանում ավելի քան 500 լիտր քանակությամբ: Կա հավանականություն, որ արդեն վաղը, հուլիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը եւ այս օրերի իրավիճակը սպառողների համար կդառնա միայն տհաճ մի հուշ:

Հանրային կապերի ծառայություն



















































