Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Հարությունյանը բրոնզ նվաճեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում

Հուլիս 10,2018 22:17

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Նա երկամարտի 324 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Ռաֆիկը  պոկում վարժությունում ցույց տվեց 145 կգ, հրումում՝ 179 կգ, ինչը երկրորդ արդյունքն է այս վարժությունում:

Առաջնությանն ընդահուր առմամբ մասնակցում է 49 երկրի 246 ծանրորդ: Հայաստանը ներկայացված է միայն տղաներով՝ 3 հոգի: Հուլիսի 12-ին մրցահարթակ է մտնելու 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը, իսկ 14-ին՝ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031