Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդը հանդիպել է Վրաստանի Պնախարարի առաջին տեղակալին

Հուլիս 18,2018 18:55 Share

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունեց Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։

Նախարարի տեղակալը, շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջողություններ։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։

Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրեց Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել