Լրահոս
Օրվա լրահոսը

Դասընթացներ՝ սոցիալապես խոցելի խմբերից ընտրված անձանց համար

Հուլիս 20,2018 23:59

Հայատանում ֆրանսիական համալսարանն օրերս ստորագրեց համագործակցության պայմանագիր «Դիակոնիա բարեգործական հիմնադրամի հետ», որի շրջանակներում համալսարանը մեկամսյա անվճար դասընթացներ կվարի սոցիալապես խոցելի խմբերից ընտրված անձանց հետ: Դասընթացները հիմնականում թիրախում են 16-20 տարեկան երիտասարդներին, որոնք ցանկություն են հայտնել խորացնել անգլերենի գիտելիքները կաʹմ կրթության ոլորտում առավել լավ արդյուքններ գրանցելու, կաʹմ աշխատաշուկայում մրցունակ լինելու նկատառումներով: «My English Space» («Անգլերենի իմ տիրույթը») կոչվող ակումբը կգօրծի մինչև օգոստոսի 15-ը:

Ինչպես նշեց Ֆրասիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր ԺանՄարկ Լավեստը. §Ֆրանսիական համալսարանը միշտ պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնության ձեռք մեկնել բոլոր այն անձանց, ովքեր ունեն դրա կարիքը¦: Ռեկտորը նաև մատնանշեց, որ  դասընթացը կարող է արգասաբեր գործակցության մեկնարկ հանդիսանալ«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ, ով երեք տասնյամյակ է, ինչ օգնություն է ցուցաբերում խոցելի խմբերին: Հիմնադրամի տնօրեն Բարույեր Ջամբազյանի և փոխտնօրեն Աննա Ջամբազյանի հետ ունեցած քննարկումների ժամանակ այլ հարցերի հետ մեկտեղ երկու կողմերը նաև քննարկեցին բուհաշխատաշուկա գործակցության վերաբերյալ երկուստեք ունեցած տեսլականը՝ կիսելով այն կարծիքը, որ վերոգրյալ գործակցության եզրերը շատ խարխուլ են  և վտանգում են մատուցված կրթության որակը:

Քանզի ուրվագծվեցին մեծ քանակությամբ ոլորտներ, որտեղ երկու կողմերը կարող են համատեղ աշխատանք ծավալել, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել, և քննարկել ապագա համատեղ գործակցության այլ տիրույթներ ևս:

Համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ Զարուհի Սողոմոնյանը, որը ներգրավված է ծրագրի մեջ և վարելու է դասընթացները, ընդգծեց նմանօրինակ նախաձեռնության կարևորությունը՝ մատնանշելով, որ բուհերն ունեն հասարակական պատասխանատվություն, և ուստի պետք է գործի դնեն իրենց կարողությունների ողջ ներուժը՝ որոշակի դրական տեղաշարժ գրանցելու համար: Ըստ վերջինիս, մի երկրում որտեղ բարձրագույն կրթության բեռն գրեթե ամբողջությամբ ընկած է ծնողների ուսերին, և որտեղ բուհերն իրենց գոյությունը մեծավ մասամբ պահպանում են կրթավճարներից ստացված ֆինանսական հոսքերի հաշվին, պատրանք է կարծել, թե առանց փոխադարձ օգնության երբևէ հնարավոր կլինի ունենալ երկուստեք շահեկան իրավիճան:

Անահիտ ՍԱՐԳՅԱՆ

«Առավոտ»

19.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031