Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանին Ալի Ֆունեկայի փորձը չի անհանգստացնում

Հուլիս 25,2018 21:21

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ մեկնել է Սոչի: Նա հուլիսի 28-ին ռինգում հանդիպելու է հարավաֆրիկացի փորձառու մարզիկ Ալի Ֆունեկայի հետ:

Ֆունեկան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 50-ից ավելի մենամարտ, իսկ Գոռն ընդամենը վեց, որոնք բոլորն էլ ավարտել է նոկաուտով: Սակայն նա այս անգամ էլ անպայման նոկաուտ անելու մասին չի մտածում՝ կարեւորելով հաղթանակը: Մեկնելուց առաջ «Punch Boxing Armenia»-ի ֆեյսբուքյան էջին Գոռն ասել է. «Շատ կարեւոր մենամարտ է սպասվում: Մրցակիցս տարիքով եւ փորձառու բռնցքամարտիկ է, որը աշխարհի ուժեղագույններից շատերի հետ մենամարտելու մեծ փորձ ունի: Բայց մենք մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ շատ լավ ենք պատրաստվել եւ գնալու ենք մինչեւ վերջ: Չեմ տեսնում որեւէ արտառոց բան, ինչը կարող է խանգարել մեզ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031