Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կիոկուշին կարատեի 386 մարզիկներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հուլիս 29,2018 23:43

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 386 մարզիկներ  մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Aravot.am-ը այցելեց նրանց: Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը ասաց. «Սկսած 2001 թվականից մենք ամեն տարի կազմակերպում ենք ամառային եւ ձմեռային հավաքներ: Ծաղկաձորը որպես կենտրոն ընտրել ենք վերջին տասը տարիներին, որովհետեւ այստեղի բարձր դիրքը բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են կարեւոր մրցումներին նախապատրաստվելու համար:

Շատ ուրախանում է, որ հավաքների մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է եւ այդ միտումը շարունակվում է: Այս հավաքին մասնակցում են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի վեց եւ բարձր տարիքի մեր սաները: Մարզիկները բաժանված են յոթ խմբերի, որոնցից յուրաքանչյուրի հետ համապատասխան ծրագրով աշխատում է երեք մարզիչ: Կան մարզիկներ, որոնք այստեղ նախապատրաստվում են կոնկրետ մրցումների: Այս հավաքի գլխավոր նպատակներից մեկն այն է, որպեսզի մարզիկները ծանոթանան իրար հետ, ընկերանան: Սկսնակների հետ նաեւ հայրենասիրական դասընթացներ ենք անցկացնում: Այստեղ մարզիչները մարզիկների հետ ավելի շատ շփվելու, անհատապես աշխատելու ավելի շատ ժամանակ են ունենում,  քան դահլիճներում մարզվելու ժամանակ»:

Անդրանիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ Ծաղկաձորից հետո բացօթյա հավաքներ նախատեսում են նաեւ Սեւանում եւ Հայաստանի սահմաններից դուրս: Ֆեդերացիայի նախագահը նաեւ ցանկություն ունի՝ Ծաղկաձորը դարձնել արեւելյան մարտարվեստի միջազգային կենտրոն եւ այդ ուղղությամբ բանակցություններ է վարում Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031