Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի անց. Սուրեն Սարգսյանն, ականատեսի աչքով, անդրադառնում է Մարտի 1-ին և դրա բացահայտման գործընթացին

Օգոստոս 04,2018 19:07

Շուրջ տասը տարի՝ 2008 թվականից այս կողմ, գարնան առաջին օրը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար ձեռք բերեց այլ խորհուրդ, այլ իմաստ, այլ կարգավիճակ: Նախագահական կեղծված ընտրություններին հաջորդած խաղաղ հանրահավաքներն ու բողոքի գործողությունները բռնի դադարեցվեցին. տասը մարդկային կյանք խլվեց: Հայտարարվեց արտակարգ դրություն, չտեսնված ճնշումներ ու սահմանափակումներ լրատվամիջոցների գործունեության վրա, հիասթափված ու ահաբեկված հասարակություն, քաղաքական առուծախ, բացասական անդրադարձ պետության հեղինակության վրա…

2008 թվականի մարտի  1-ի կորուստների ցանկը երկար կարելի է շարունակել: Այս ամենի մասին գիտեն բոլորը՝ քաղաքական վերնախավից, մինչև շարքային ՀՀ քաղաքացի, արտերկրում քաղհալածյալի կարգավիճակում գտնվողից, մինչև երկիր ու սահման պահող հայ զինվոր ու սպա: Ու հիմա, երբ տասը տարի անց, վերջապես, սկիզբ դրվեց Մարտի 1-ի բացահայտման իրական գործընթացին, երբ մեղադրանքներ են առաջադրվում և կալանավորվում իրական պատասխանատուներ, այլ ոչ թե նախորդ տարիների իմիտացիոն գործընթացների նման, պարզվում է՝ մեր երկրում դեռ կան մարդիկ, անկախ քաղաքական ու սոցիալական դիրքից, որ հանդգնում են քննադատորեն մոտենալ Քոչարյանի ձերբակալությանը, ՀՔԾ գործողություններին ու բացահայտումներին, Նիկոլ Փաշինյանի՝ այս ուղղությամբ տարվող հստակ քաղաքականությանն ու քաղաքական կամքին:

Որպես լրագրող և ՀՀ քաղաքացի մասնակցել եմ 2008 թվականի ողջ քաղաքական գործընթացներին՝ նախընտրական շրջանից, մինչև Մարտի 1, ձերբակալվել եմ, սպառնալիքներ ստացել, այնպես, ինչպես այդ օրերին վարվում էին տասնյակների ու հարյուրավորների հետ:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031