Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եզրափակչի երեք մասնակից ունենք

Օգոստոս 05,2018 14:06 Share

Իտալիայում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվում է այսօր, սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչներ Ավետիք Վարդանյանի եւ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ արդեն նոր էջ են գրել հայկական ըմբշամարտի պատմության մեջ:

Առաջին անգամ երիտասարդ ազատ ոճայիններից երեքը մտել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հայաստանն արդեն մեկ չեմպիոն ունի, իսկ այսօր երեկոյան ոսկու համար պայքարելու են Վազգեն Թեւանյանը՝ 61 կգ եւ Հովհաննես Մաղաքյանը՝ 125 կգ, որոնք իրենց համար ապահովել են առնվազն փոխչեմպիոնի կոչումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել