Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անմեղության կանխավարկած չեմ խախտել. ՀՔԾ պետը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարության առիթով. «Ազատություն»

Օգոստոս 05,2018 21:49

«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը:

Ներկայացնում ենք զրույցից հատվածներ.

Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել: «Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ պրոցեսներում»,-հավելել է Սասուն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ասել, որ բանակը չի խառնվել ներքաղաքական պրոցեսներին, սխալ է: «Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել…այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք՝ «Մարտի 1-ը» դրա վառ ապացույցն էր»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին ներքաշվելու համար է եղել, ապա Ս. Խաչատրյանն ընդգծել է, որ պաշտպանող կողմը կցանկանար, որ այդպես լիներ:

Իսկ այն հայտարարությանը, թե ՀՔԾ պետն իր հայտարարություններով խախտում է անմեղության կանխավարկածը, Սասուն Խաչատրյանն այսպես է արձագանքել. «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Ծիծաղելի են հայտարարությունները, թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում, ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031