Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբոր հաշվեհամարին 30 միլիոն դոլար կա». Փաշինյան

Օգոստոս 17,2018 23:33

«Բավականին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր, անունը չեմ տալիս, միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար»,-պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկը կար, ասում էր՝ «բա չեն հարցնելո՞ւ, ո՞ւր են տասը տոկոսները»: Հարցնելու ենք, այո, դուք էլ լինելու եք պատասխան տվողները»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է. «Այդ 30 միլիոն դոլարի առնչությամբ օրենսդրական տեսանկյունից դժվար է քննություն կազմակերպելը, որովհետեւ այդ մարդը երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հայտարարագիր չի ներկայացրել: Կարծում եմ՝ լրջորեն պետք է մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձեւավորելու մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031