Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Հոլիվուդ Խաշթառակի ճանապարհները՝ վնասված (ֆոտոշարք)

Օգոստոս 18,2018 20:02

Խորհրդային տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիան Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում բազմաթիվ կինոնկարներ է նկարել, գյուղը հայտնի էր որպես հայկական Հոլիվուդ: Խաշթառակում մշակութային կյանքն այժմ ակտիվ չէ, քանզի գյուղի մշակույթի տունը կիսավեր վիճակում է:

Վերջերս հորդ անձրեւներից առաջացած սելավները մեծապես վնասել են թեք տեղանքում գտնվող Խաշթառակի ճանապարհները: Գերեզմանատուն տանող ճանապարհը  դարձել է կիսաքանդ: Գյուղի ծայրամասեր, հողատարածքներ, անտառներ տանող ճանապարհներին  քարակույտեր, անհարթություններ են: «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանն ասաց. «Եթե գյուղում արտակարգ  դեպք պատահի, հնարավոր չի լինի, որ  շտապ օգնության կամ հրշեջ մեքենաները ժամանակին տեղ հասնեն»:

 

Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ համայնքի սուղ բյուջեում միջոցներ չկան վնասված ճանապարհները նորոգելու համար, իրենք այդ ճանապարհների վերաբերյալ համայնքային հանձնաժողովի կազմած ակտը՝ ճանապարհների լուսանկարներով, ներկայացրել են Տավուշի մարզպետարան, սակայն այդ նպատակով ֆինանսական օգնություն չեն ստացել: Ա. Վիրաբյանին հարցրի՝ օգոստոսի 11-ին Տավուշի մարզպետարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ չի ներկայացրել ճանապարհների նորոգման խնդիրը: Նա ասաց, որ ինքը վարչապետին ներկայացրել է 15 կմ երկարությամբ, Խաշթառակը եւ հարեւան Լուսահովիտը սնուցող խմելու ջրագծի հիմնանորոգման հարցը: Ա. Վիրաբյանը հայտնեց, որ 1960-ական թվականներին կառուցված ջրագիծը խիստ մաշված է, այն հիմնանորոգելու համար 300 միլիոն դրամի ներդրում է հարկավոր: Վարչապետը Խաշթառակ համայնքի ղեկավարին խորհուրդ է տվել Ռուսաստանում բնակվող գործարար խաշթառակցիներին ներգրավել գյուղում ներդրումներ կատարելու համար:

Սելավներից վնասված ճանապարհների վերաբերյալ Ա. Վիրաբյանն ասաց, որ համայնքի ուժերով արդեն իսկ նորոգել են մի թաղամասի վնասված ճանապարհը:

Լուսանկարները՝ Գեղեցիկ Գուլակյանի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031