Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը

Օգոստոս 20,2018 16:28

Օգոստոսի 19-ին աշխարհը նշում է Մարդասիրության 15-րդ համաշխարհային օրը՝ «քաղաքացին թիրախ չէ» (civilians are #notatarget) կարգախոսի ներքո։

Ռումբի պայթյունի հետեւանքով Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հումանիտար օգնություն իրականացնող 22 աշխատակիցների զոհվելու 15-ամյա տարելիցի օրը մենք համախմբվել ենք՝ հաստատելու, որ քաղաքացիներն այլեւս երբեք չպետք է վերածվեն թիրախի։

Ինչպես գրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լորդ Արա Դարզին Sunday Times պարբերականի այսօրվա համարում` «Սա տեղի է ունենում անչափ կարեւոր եւ պատեհ ժամանակ, քանի որ աշխարհում դեռեւս անչափ շատ են մարդիկ, որոնք վերածվում են թիրախի»։ Սեղմեք այստեղ՝ առաջադրելու մերօրյա հերոսի, որն ըստ ձեզ ջանք չի խնայում մարդկային տառապանքին վերջ դնելու համար, ինչպես նաեւ ստորեւ ընթերցեք Լորդ Արա Դարզիի հոդվածի մեջբերումն ամբողջությամբ.

«Շատերը գուցե չգիտեն, որ այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է՝ «քաղաքացին թիրախ չէ» կարգախոսով։ Սա տեղի է ունենում անչափ կարեւոր եւ պատեհ ժամանակ, քանի որ աշխարհում դեռեւս անչափ շատ են մարդիկ, որոնք վերածվում են թիրախի Սիրիայում, Աֆրիկայում, իսկ ոչ վաղ անցյալում նաեւ՝ Եվրոպայում, Իռլանդիայում եւ Բալկաններում։

Մեզ չափազանց հեշտ է մոռանալ նախորդ սերունդների վերապրած սարսափները եւ քաղաքականություն խաղալ անցյալի հետ։ Եթե ժամանակին համարում էինք, որ անցյալի ծանրագույն դասերը սերտված են, ապա ներկայումս Բրիտանիայում եւ այլուր հետզհետե շատացող բաժանարարները վերստին հիշեցնում են բոլորիս, որ երբեք չպետք է դադարել ձգտել համախմբման։

Որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով Մեծ Բրիտանիա ներգաղթած հայ տարագիր ծնողների զավակ, ես լավագույնս գիտեմ վերապրողների եւ նրանց սերունդների կյանքում այդ ժամանակաշրջանի թողած ավերիչ ազդեցության մասին, որի հետեւանքները դեռեւս շարունակում են ձեւավորել վերապրողների ճակատագրերը։ Նմանօրինակ սարսափներից հետո, սակայն, բոլորիս առջեւ ընտրության երկու տարբերակ կա՝ մնալ զոհ կամ գոյատեւել՝ հասնել բարօրության, ու շարունակել երախտագիտության եւ բարեգործության շղթան։ Այսօր, առավել քան երբեւէ, ես լիահույս եմ, որ ամբողջ աշխարհում բոլոր զոհերը եւ նրանց պաշտպանողները, լինեն կառավարությունների անդամ թե ոչ, ճիշտ ընտրություն կկատարեն։

Լորդ Արա Դարզին Բրիտանական կայսրության պատվո շքանշանակիր է (OM KBE), Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի բժշկագիտության պրոֆեսոր եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ»։

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031