Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան կշարունակի աջակցել ԼՂ կարգավորման գործում. դեսպան

Օգոստոս 20,2018 17:45 Share
Աջակցեք aravot.am-ին
minski xumb

Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, գրում է  Trend-ը:

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին նայում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայից, որտեղ Ռուսաստանը համանախագահներից մեկն է: Մեր նպատակն է հակամարտության կողմերին ցուցաբերել ցանկացած տեսակի օգնություն, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ: Այն, ինչ ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, ընդունելի կլինի մեզ համար»,- ասել է Բոչարնիկովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: