Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետ.«Նարեկ Սարգսյանը շուտով տեսադաշտում կլինի»

Օգոստոս 21,2018 14:26 Share

«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ: Թույլ տվեք չմանրամասնել»,- ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր 100 -օրյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նա ասաց, որ  նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է միջազգային հետախուզման մեջ, եւ նրա մասին շուտով նորություն կլինի: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է Նարեկ Սարգսյանը հանրապետությունից հեռացել, ոստիկանապետը պատասխանեց. «Նա հանրապետությունից բացակայել է հետախուզումը հայտարարելուց 1-2 օր առաջ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես բեմականությունը երբ պիտի ավարտվի………
    Ուրեմն մարտի 1 դեպքերի մասով 10 հոգու սպանության համար Մ. Հարությունյանի նկատմամբ
    Ինտեռպոլով հետախուզում չի հայտարարվում իսկ Ն. Սարգսյանի նկատմամբ հայտարարվում է?
    Խելքներին ձյուն գա

Պատասխանել