Լրահոս
Օրվա լրահոսը

Նավուրում հանրահավաք՝ անտառի փայտից օգտվելու համար

Օգոստոս 26,2018 21:11

Օգոստոս 24-ին  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում, գյուղի խաչմերուկում կայացել է հանրահավաք: Նավուրի  բնակիչ Ռոբերտ Դալլաքյանը հայտնեց, որ հանրահավաքին մասնակցել է Բերդի տարածաշրջանի Նավուր եւ Իծաքար գյուղերի մոտ 60 բնակիչ:

Նրանք մտահոգություն են հայտնել, թե ինչպես են հայթայթելու ձմռան վառելափայտը, անտառամերձ բնակավայրերի  ընտանիքներին տրվող 8 խորանարդ մետր թափուկը չի բավարարելու ջեռուցման համար: Հանրահավաքի մասնակիցները  ցանկություն են հայտնել, որ նորոգվեն դեպի անտառի խորքեր տանող ճանապարհները, որպեսզի անտառամերձ բնակավայրերում ապրողները կարողանան օգտվել անտառի խորքում թափված թափուկներից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031