Լրահոս
Օրվա լրահոսը

Արբանյակային լուսանկարները հաստատում են Ադրբեջանին «Դանաների» մատակարարման մասին չեխ լրագրողների հետաքննությունը. Ռազմինֆո

Օգոստոս 30,2018 22:10 Share

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է Ադրբեջանին «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումների մասին չեխ լրագրողների կատարած ուսումնասիրությունները:

Այս տարվա ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել,  որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովայիայի Տրենչին քաղաքում գտնվող  գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է տվյալ գործարանում տարբեր ժամանակներում «Դանաների» առկայությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել