Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ոստիկանները բացահայտել են Մրգահովիտում կատարված ավազակային հարձակումն և գողությունը

Սեպտեմբեր 03,2018 16:52

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ Մարգահովիտ գյուղի մոտով սար բարձրանալիս իրեն ու ընկերոջը ծեծել են։

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ նախորդ օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Արջի թալա» կոչվող վայրում, որտեղ բնակվում է ընկերը, դիմակավորված երկու անձինք փայտերով հարձակվել ու հարվածներ են հասցրել ընկերոջ գլխին։ Իրեն հաջողվել է փախչել, իսկ հարձակվածները հափշտակել են ընկերոջ ոսկյա շղթան, մատանին և 5.000 դրամը:
Տուժածը, գլխի վնասվածքներով, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական ծավալուն աշխատանքներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին՝ 28-ամյա Վլադիմիր Լ.-ն, հաղորդում տվեց, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում, սեպտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հանդիպել է իր ծանոթներ՝ 22-ամյա Գևորգ Ղ.-ին և Վարդան Պ.-ին։ Տղաներն առաջարկել են հափշտակել ընկերոջ ոսկյա զարդերը: Վլադիմիր Լ.-ն համաձայնել է, և միասին գնացել են Մարգահովիտ գյուղ։ Նախնական պայմանավորվածությամբ, Վլադիմիր Լ.-ն գյուղի գարեջրատանը տուժողի հետ մինչ երեկո կոնյակ է խմել, իսկ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն սպասել են նրա տան մոտ:

Ժամը 20.00-ին, երբ Վլադիմիր Լ.-ն ու ընկերը գնացել են տուն, դուռը բացելիս Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն՝ վերնազգեստով դիմակավորված, մահակներով հարձակվել են։ Վլադիմիր Լ.-ն հեռացել է։

Նա ոստիկաններին հայտնեց նաև, որ դեպքից հետո Գևորգ Ղ.-ն իրեն տվել է 1.000 դրամ, տաքսիով տուն են բերել, իսկ իրենք մեկնել են Գյումրի՝ ոսկյա զարդերը իրացնելու:
Ձեռնարկված միջոցառմամբ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։ Վլադիմիր Լ.-ի հետ նրանք ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն և 3-ն էլ ձերբակալվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Գևորգ Ղ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է վրան ու պայուսակ, իսկ աշխատավայրից՝ հափշտակված ոսկե մատանին և վերնազգեստ, որը ծառայել էր որպես դիմակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:
Հետագա քննությամբ պարզվել է նաև, որ նկարագրված ավազակային հարձակումից առաջ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն Նիդերլանդների Թագավորության մի քաղաքացու՝ Մրգահովիտ գյուղում գտնվող տնից գողացել են 3-4 պայուսակ։

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Պատճառված վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930