Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռազմական լրագրության դասընթացի մասնակիցներին

Սեպտեմբեր 06,2018 20:44

Սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական լրագրություն – 2018» խորագիրը կրող երկշաբաթյա տեսական և գործնական դասընթացի մասնակիցներին։

Կարևորելով լրագրողների և պատմաբանների դերը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև իրադարձությունների օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանման գործընթացում, Դավիթ Տոնոյանը նշել է. «Թեև լրագրողների մի մասը  դասընթացից հետո որոշ ժամանակ աշխատելով պաշտպանական համակարգում, հետագայում փոխում են իրենց ոլորտը, այնուամենայնիվ մեր աշխատանքը տալիս է իր արդյունքը: Պրոֆեսիոնալները, սրտացավ մարդիկ, ովքեր սիրում են բանակը, լուսաբանում են այն գրագետ  ու ճիշտ և հենց իրենք են որակ ձևավորում»:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նմանօրինակ դասընթացները, որոնք կարող են անհրաժեշտ լինել մարտական գործողությունները լուսաբանող ռազմական լրագրողներին:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, անդրադարձել սահմանային իրավիճակին, ԶՈւ մարտական պատրաստությանն ու առաջիկա ծրագրերին, դասընթացների մասնակիցներին հանձնել հավաստագրեր։

Միջոցառման ընթացքում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ հրատարակված «Ռազմական լրագրություն» ռազմամեթոդական ձեռնարկը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930