Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի դատարանը Դեմիրթաշին դատապարտեց 4 տարվա ազատազրկման. ermenihaber.am

Սեպտեմբեր 09,2018 16:39 Share

ermenihaber.am. Սեպտեմբերի 7-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերի գործով։

Դատարանի որոշմամբ՝ Դեմիրթաշը դատապարտվել էլ 4 տարի 8 ամիս ազատազրկման։ Իսկ Օնդերը՝ նույն մեղադրանքով դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման։

Երկուսի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ 2013թ.-ին Դեմիրթաշը մահմեդական նովրուզ տոնի ժամանակ հանդես էր եկել ելույթով,  իսկ Օնդերը ներկա էր գտնվել այդ ելույթին։

Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը նրանց մեղադրել էր այն բանում, որ այդ ելույթների ժամանակ նրանք Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն են իրականացրել։

Տեղեկացնենք, որ Դեմիրթաշը 2016թ. կալանավորված է։ Նրան առաջադրված են յլ մեղադրանքներ ևս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930