Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել հրեական Նոր տարվա կապակցությամբ

Սեպտեմբեր 09,2018 18:38 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը։

Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է մեր երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, որ գալիք տարին լինի խաղաղ աշխատանքի, արդար վաստակի և երջանկության տարի»,-նշված է  վարչապետի ուղերձում:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930